Բաժիններ՝

Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է, թե ռուսական C-400-ների պատճառով ճնշումը կարող է հանգեցնել հակահարվածի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման հետևանքով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի: Այս մասին Կալինն ասել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում:

«Եթե այլ պետություն մեզ հետ խոսում է մաքսիմալիստական դիրքից և պահանջ ներկայացնում՝ «Կամ կլինի այնպես, ինչպես մենք ենք ասում, կամ չի լինի», ապա այդպիսի վերաբերմունքը մեզ դրդում է այլ քայլերի»,- նշել է Իբրահիմ Կալինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս