ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am
Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ այս պահին փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը։ Սա ևս կապված է Գագիկ Սողոմոնյան կեղծ էջի քրգործի հետ, որը, կարծես, ավելի զավեշտալի շրջադարձ է ստացում՝ հերթական խայտառակությունը երաշխավորելով Ազգային անվտանգության ծառայության համար։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նազենի Հովհաննիսյանի անունը ևս առկա է այն 60-ից ավելի ՀՀ քաղաքացիների ցանկում, որոնք այս տարվա փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում միացել են VPN-ի 178.17.168.170 մոլդովական IP հասցին։ Սա նույն հասցեն է, որին Գագիկ Սողոմոնյան օգտատերը միացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակում։
Եվ քանի որ Նազենի Հովհաննիսյանին ԱԱԾ հրավիրելը համահայկական ծաղրի պատճառ է դառնալու ԱԱԾ-ի համար, որոշվել է նրա էջը կոտրելու և նամակագրությունը կարդալու միջոցով հասկանալ՝ արդյոք նա որևէ առնչություն ունի էջի հետ, թե ոչ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում