Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը
                                    Ոստիկանության Էրեբունու բաժին մարտի 5-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էին նույնականացման և բանկային քարտեր, 83.000 դրամ և 100 դոլար:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    