Սպարապետի շիրմին ծաղկեպսակ է դրված Սերժ Սարգսյանի անունից
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքացիների հոսքը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն շարունակվում է:
Առավոտյան այստեղ էին քաղաքական ու ռազմական գործիչներ, քաղաքացիներ, որոնք իրենց խոնարհումն ու հարգանքն էին բերել Վազգեն Սարգսյանի շիրմին:
Այստեղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրված Սպարապետի շիրմին: Ծաղիկներ կան նաև Ազգային ժողովի կողմից:
Այս պահի դրությամբ ծաղիկներ չկան կառավարության և Նիկոլ Փաշինյանի անունից:
Մանրամասները՝ տեսանյութում