Բաժիններ՝

Ե՞րբ հասանք բարքերի այս աստիճան անկման․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒ՞Մ, ԹԵ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Հետևում ես լրահոսին և թվում է, որ ինչ որ մղձավամջային հեքիաթում ես ապրում։ Սյունիքում տագնապալի վիճակ է, ադրբեջանցիները քայլ առ քայլ գրավում են Հայաստանը, դիրքերն ամրապնդում, ռազմա-ինժեներական աշխատանքներ իրականացնում, խրամատներ փորում։ Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ այո՝ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․

Եվ այս ամենի ֆոնին, ԱԺ-ն նիստ է գումարում, ինչ-որ տխմար հարցեր քննարկում, պատգամավոր կոչեցյալները հարցեր են տալիս, ելույթներ ունենում, «զայրանում», նաև ժպտում և կատակում։ Կարծես ոչինչ չի եղել, կարծես պատերազմը տանուլ չեն տվել, կարծես Արցախը չեն հանձնել, կարծես հազարավոր զոհեր չեն տվել, կարծես գերիներ չունենք,իսկ Սյունի՞քը։

Սրանք,(այո՝ սրանք, ոչ թե նրանք) և սրանց ողորմելի կուռքը , բացի իրենց բարեկեցությունից, որևէ այլ արժեք, զգացմունք՝ հայրենիք,խիղճ, գթասրտություն, սեր չունեն։ Ամեն դեպքում, կեցցե բռնապետիկը, որ կարողացել է մանրազնին քննել և ընտրել նման անիմաստ երկոտանի արարածներին՝ որպես պատգամավոր-նախարար- խամաճիկներ, որոնք հանուն կուռքի և սեփական բարեկեցության պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ ընկերներ, ծնողներ, հայրենիք։

Ե՞րբ հասանք բարքերի այս աստիճան անկման, թե՞ ուղղակի այն 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունն ուղղակի բացահայտեց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս