ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Հասմիկ Կարապետի Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արսեն Գագիկի Ավագյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արշակ Կիրակոսի Մանուկյանին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս»,- ասված է նախագահի հրամանագրում: