Բաժիններ՝

Փոփոխություն՝ դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցույթան անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

«Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ. զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի 75%-ի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Գործող կարգավորումներով դատավորները կենսաթոշակ են ստանում աշխատավարձի հարկված գումարի 55%-ի չափով»,- ասաց Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս