«Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները միջնորդավորված կապ են հաստատել պատգամավորների հետ՝ ի աջակցություն ԲԴԽ նախագահի». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չեն ընտրելու՝  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ին արված հայտարարության նպատակներն ու մոտիվները հաշվի առնելով:

«Մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք՝ որպես քաղաքական, այլ խորացնում է մտահոգությունը, որ դրանք կարող են լինել շարունակական: «Իմ քայլն» իր այս քայլով չի արտահայտում իր դիրքորոշումը թեկնածուների հանդեպ, խորին հարգանք ունենք թեկնածուների հանդեպ, սրանով մենք արձագանքում ենք պարոն Վարդազարյանի հայտարարությանը և նրա ծավալած գործունեությանը: Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների միջնորդավորված կապի հաստատմանը, ապա այդ անձանց միջնորդավորված կապ հաստատելը մեր պատգամավորների հետ և այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով, իհարկե, ամրապնդել է մեր դիրքորոշումը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս