Թաջ Մահալից զբոսաշրջիկներին տարահանել են պայթյունի սպառնալիքի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/1045121.jpg)
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:
Ինչպես հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, շտապ տարահանում է կատարվել տեսարժան վայրի ականապատման մասին անհայտ տղամարդու հեռախոսազանգից հետո։
Թաջ Մահալ համալիրը շրջապատված է ոստիկանության կողմից: Անվտանգության ուժերը պայթուցիկ սարք են որոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: