«Նախագահը պետք է հետևողական լինի՝ դիմի ՍԴ, հակառակ դեպքում՝ բանակը թույլ չի տալու նրա և կառավարության գործունեությունը». Արծվիկ Մինասյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ  ՀՅԴ ԳՄ անդամ  Արծվիկ Մինասյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են բոլորի պահանջը՝ ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ և չդիմի ՍԴ:

«Ինչպես օրեր առաջ, այդպես էլ այսօր վերահաստատվում է այն վճռական մոտեցումը, որ Հայոց բանակը և ժողովուրդը միասնական են: Եվ այս միասնականությունը չի կարող և չպետք է զիջվի մի անձի, ով փորձում է շարունակաբար իր հակասահմանադրական, հակապետական, հակաազգային քայլերով  թուլացնել և ի վերջո վերջնական կորստի տանել մեր պետականությունը: Դա նշանակում է, որ նախագահը հետևողական պետք է լինի, հակառակ դեպքում թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, այլև նախագահի և բոլորի գործունեությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ պետականության պաշտպանության հարց է, ոչ թե մեկ անձի:

«Միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Սա մեր ամբողջ բանակի՝  բարձրագույն հրամանատարական կազմից մինչև զինվորի արժանապատվության, տված երդումը պահելու  հարցն է: Այս վճռականությունն է, որ փոխանցվեց նախագահին: Երկրորդ կարևոր հանգամանքը, որ փոխանցվել է, այն է՝ զուտ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման: Օրենքը նախատեսում է՝ կամ ստորագրում ես, կամ դիմում ՍԴ, երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է»,- շեշտեց Արծվիկ Մինասյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031