Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ժամանեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ
Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Մինչ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների ԱԺ ժամանելը, բազմաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին ԱԺ շենքի ներսում, այնուհետև Բաղրամյան պողոտայի կողմից զոդեցին խորհրդարանի դարպասները, իսկ շենքի վերևի հատվածներում տեղակայեցին բազմաթիվ դիպուկահարների:
Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ: Լուսաձայնային նռնակները լայնորեն կիրառվում են հենց ցույցեր, հանրահավաքներ ցրելու ժամանակ: Դրանք կիրառվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ: Այդ նռնակները նաև ֆիզիկական վնասվածքներ են հասցնում:
Այս գործողություններն ավարտվելուց հետո, Նիկոլ Փաշինյանն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց խորհրդարան:
Տեսանյութը՝ 168.am-ի



