«Սպասում ենք դատարանի դատական ակտին». ԲԴԽ նախագահը՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ այս պահին ԲԴԽ օրակարգում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարց չկա:
«Կա մեկ հարց, որտեղ դատավորներից մեկը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, պարտավորեցման հայտով, և խնդրում է, որպեսզի դատարանն ինձ պարտավորեցի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու համար: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Վարդազարյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ի՞նչ տեղեկատվություն կա:
Ըստ նրա՝ հարցին ծանոթ է, քանի որ այն ներկայացվել է նաև ԲԴԽ-ին, սակայն լինելով պատասխանող կողմ՝ մարտավարությունից ելնելով՝ այս պահին որևէ բան չի կարող ասել:



