Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Տիտեի

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

– Ո՞ւմ եք ընդգրկելու այս պահին աշխարհի լավագույն եռյակում:

– Ես նրանց, ում օգտին քվեարկել եմ, ես կանվանեի լավագույնը: Նեյմարն առաջինն է, Լևանդովսկին երկրորդն է, դը Բրույնեն՝ երրորդը:

Վնասվածքից առաջ Նեյմարը ֆանտաստիկ մարզավիճակում էր, նույնիսկ իր իսկ չափանիշներով: Լևանդովսկին անհավանական ռմբարկու է:

Դը Բրույնեն կարող է անել այն, ինչին ընդունակ չեն մյուս խաղացողները: Նա շատ է իմպրովիզացիաներ անում և շատ վճռական է: Ես սիրում եմ դիտել նրա խաղը»,- ասել է Տիտեն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս