Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա
Կորոնավիրուսի նոր մուտացիա՝ նիգերիական մանրէահիմք է հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիայում: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, դրա հայտնաբերման մասին հայտարարած՝ Իտալիայի Վիրուսաբանների ընկերության նախագահ եւ մանրէակենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ մանրէահիմքի դեմ:
«Իտալիայում առաջին անգամ առանձնացրել են մուտացիաներով նշված մարէահիմք (նիգերիական), որոնց դեմ ներկայիս պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- մեջբերում է գործակալությունը փորձագետի խոսքը:
Բրեշիայի շրջանում, որտեղ համավարակը բավականաչափ տարածված էր անցյալ տարվա գարնանը, կրկին աճում է վարակումների թիվը, ինչը հանգեցնում է կարանտինային միջոցների խստացման:
Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով՝ այս պահին բրիտանական մանրէահիմքը, որն ավելի վարակիչ է համարվում, երկրում գերակշռում է 54 – 64 տոկոսով: Փետրվարի սկզբին ախտահարվածների շրջանում դրա տարածումը եղել է 20 տոկոսից պակաս:
Իտալիայում մասնագետները վարակումների թվի նոր աճի ֆոնին ասում են համավարկի երրորդ ալիքն սկսվելու մասին:
Համավարակի սկզբից ի վեր Իտալիայում ախտահարվածների թիվը մոտենում է 3 միլիոնի, ավելի քան 98 հազար մահացել է կորոնավիրուսային վարակի հետեւանքներից: Առողջապահության նախարարության՝ մարտի 2-ին տարածված ամփոփագրի տվյալների համաձայն՝ վերջին օրն ախտահարվածների թիվն աճել է 17 հազարով, մահացու վախճաններինը՝ 343-ով, հաղորդել է ՏՍՍՍ-ը: