«Ինչ է հանկարծ պատահել, որ պահանջում են Օնիկ Գասպարյանի հրաժարականը. ինչ եղավ, որ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ Կառավարության դեմ». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իր և հասարակության համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչից է առաջացել Գլխավոր շտաբի պետի անհամաձայնությունը կառավարության հետ։
«Ենթադրելի էր, որ եթե կար անհամաձայնություն, դա պետք է լիներ առնվազն պատերազմից հետո, կամ որոշակի ժամանակից հետո։ Բայց այս ընթացքում կարծեք թե ամեն ինչ սինխրոնաբար առաջ է գնացել, և Օնիկ Գասպարյանը համարվում էր իշխանության ամենավստահելի մարդկանցից մեկը։ Ինչ է հանկարծ պատահել, որ մենք հիմա պահանջում ենք Օնիկ Գասպարյանի հրաժարականը։ Նախ սրա պատճառը պետք է լինի նաև այն, թե ի՞նչ եղավ, որ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ Կառավարության դեմ։ Կան հստակ մեսիջներ, որոնք բացված ու հստակ մեզ հասանելի չեն։ Ուղղակի ցանկությունով այսօր ԳՇ պետ փոխելը համարում եմ վտանգավոր»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում