«Ամաչում եմ Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ նա հասել է նրան, որ ավտոբուսով, վարչական լծակներով մարդ է ապահովում հանրահավաքին». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ կիսանախագահական կառավարաման մոդելին անցնելուն, նկատեց՝ ՀՀ-ում սահմանադրությունն ով փոխել է  իր համար, վերջում չի վայելել՝ անեծք կա դրա հետ կապված:

«Կիսանախագահականը վատ բան չէ, որովհետև այդ համակարգն ամբողջությամբ մեծ արագությամբ իրեն սպառել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, տեղեկություններ ունի , որ «Իմ քայլի» պատգամավորներ սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ: Սակայն Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ այդ քայլը խորհրդարանով իրականացնեն, հետևաբար՝ այս ամենն էլ է իշխանության համար խնդիր:

«Բայց դե, խորհրդարանով իրենք բազմաթիվ փոփոխություններ կարող են անել: Ես ամաչում եմ իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանի փոխարեն, որ նա հասել է նրան, որ ավտոբուսով, վարչական լծակներով մարդ են ապահովում հանրահավաքին, ամոթալի է, ես իր համար ամաչում եմ: Էս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չի կարողանում վարչական ռեսուրսը նորմալ օգտագործել, հրապարակ 21 հազար մարդ էր բերել, ինչի՞ մասին է խոսքը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս