«Նիկոլի երեկվա հանրահավաքից անորակ սերիալի համ զգացի… տեսանք, որ գլխավոր հերոսը՝ կինոյի «տղեն», մեռավ»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է. «Նիկոլի երեկվա հանրահավաքից անորակ սերիալի համ զգացի։ Այն, որ վերջում գրվեց «շարունակելի» տիտրը, հասկանալի էր, քանի որ կինոն չէր ավարտվել։

Բայց անհասկանալի է, թե այս կինոն ինչո՞ւ պետք է շարունակվի՝ շարունակվի, որ ի՞նչ լինի։

Ու ամենակարեւորը՝ տեսանք, որ գլխավոր հերոսը՝ կինոյի «տղեն», մեռավ․ ուրեմն ինչպե՞ս պետք է շարունակվի»։

Տեսանյութեր

Լրահոս