«Ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարել է մեզ, մի մասն անխնա օգտագործում է…»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ հեռու անցյալում, կար ժամանակ, երբ Հայաստանը՝ մարտի 2-ին դիվանագետի մասնագիտական տոն էր նշում։ ԱԳՆ ունեինք, դիվանագիտական կորպուս ունեինք, աշխարհում պատիվ-հարգանք վայելող դեսպաններ ունեինք։ Հայաստանի անունը որպես վստահելի գործընկեր էր հնչում ամեն հարթակից։
Այսօր չգիտե՛ս, ո՞ւմ և ինչի՞ համար շնորհավորես։
Տիկնայք և պարոնայք դեսպաններ,
թույլ տվեք այս անգամ չշնորհավերել ձեզ, ձե՛ր իսկ կողմից արհամարված մասնագիտության օրվա առթիվ։
Պատճառն ինձանից լավ գիտեք. ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարել է մեզ, մի մասն անխնա օգտագործում է, մյուս մասը թքած ունի Հայաստանի խնդիրների վրա, մի մասը զզվանքով կարեկցում է, իսկ երկուսն էլ ակտիվ ծաղրում են։
Դա՞ է ձեր դիվանագիտությունը։
Իսկ դու՛ք, ձերդ գերազանցություններ, այս վիրավոր երկրից կամ փող եք ստանում՝ ոչինչ չանելու, կամ էլ նրա դավաճանության սիմվոլին գովաբանելու համար։ Այնինչ, Արցախի հարցի դիվանագիտական պրավալը և պատերազմը նաև ձե՛ր ուսերին է։ Չասե՛ք, թե դավաճանն էր մեղավոր։ Այդ դեպքում նրան ծառայո՞ղն ով է։
Դիմացի՜ր Հայաստան, ծանր են վերքերդ, բայց դիմացիր»։