«Ոստիկանությունը և ԱԱԾ-ն չեն կարող զորք կիրառել՝ առանց զինվորական ղեկավարության». Մարտիկ Մարտիրոսյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվեց  ռազմական դրություն, որը գործում է մինչ օրս:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ «ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո»:

Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում  է. «Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածի 1-ին մասի 7 կետում «այլ զորքեր» ասվածի տակ հիշատակվում են ոստիկանական զորքերը, սահմանապահ զորքերը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները:

«Օրենքի կարգավորմամբ նշված զորքերն անցնում են զինված ուժերի տրամադրության տակ այնքան ժամանակ, քանի պահպանվում է ռազմական դրությունը: Այսինքն, Ոստիկանությունը և ԱԱԾ-ն  չեն կարող կիրառել այդ զորքերն առանց զինվորական ղեկավարության, ավելին՝ դրանց կիրառման մասին հրաման կամ որոշում կարող է կայացնել զինվորական ղեկավարությունը»,168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս