Բաժիններ՝

Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։

Հարուցվեց քրեական գործ։ Տեղեկություններն իրացվեցին բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։

Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփեր, տարաներով վառոդանման նյութ, պայթուցիչներ, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի ու հրազենների 150 փամփուշտ և այլն։

39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են դատաձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031