Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ Էրդողանը կողմ է Փաշինյանի` վարչապետի պաշտոնում մնալուն. սա շատ բանի մասին է խոսում. Военное Обозрение

Այսօր Հայաստանում սպասվում է հանրահավաքների հերթական ալիքը: Դրանցից ամենամեծը կայանալու է Երևանում` «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպմամբ: Հիմնական պահանջը Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նրա ամբողջ կառավարության հրաժարականն է, գրում է Военное Обозрение-ն` ներկայացնելով այս թեմայով վերլուծական անդրադարձ:

«Հատկանշական է, որ նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է անդրադարձել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Էրդողանն ասել է, որ դեմ է հարևան երկրում պետական հեղաշրջումներին: Փաստորեն, այս կերպ Էրդողանը կրկնել է հայ զինվորականների հասցեին հնչող մեղադրանքները, որոնք հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր է, այդ ե՞րբվանից է Թուրքիայի նախագահը հանկարծ սկսել այդքան մտահոգվել Հայաստանում «հեղաշրջումներով»: Չգիտես ինչու, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իսկ նրա իշխանության գալը լիարժեք հեղաշրջում էր, Երևանում ստեղծված իրավիճակը չէր մտահոգում պարոն Էրդողանին, բայց հիմա մտահոգում է…

Այն փաստը, որ Թուրքիան միանշանակորեն հասկացրեց, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի ներկայիս դիրքի պահպանմանը, շատ բանի մասին է խոսում: Անկարան մտավախություն ունի, որ հարևան Հայաստանում իշխանության կգան զինվորականները կամ քաղաքական գործիչները, որոնց նախընտրում են զինվորականները: Դա ակնհայտ է: Նրանք վախենում են արտաքին քաղաքականության ուղղությամբ վճռականությունից: Օրերս հենց զինվորականներն էին, ովքեր առաջինը հանդես եկան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օգտին, առաջին հերթին ՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալին, իսկ հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին աշխատանքից հեռացնելու նրա սկանդալային որոշումներից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը հերքել էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայկական զորքերը օգտագործել են «Իսկանդեր» համալիրը: Սա վրդովմունք էր առաջացրել Փաշինյանի կողմից, որը ձեռնամուխ եղավ բարձրաստիճան սպաների պաշտոնանկության մասին «հրամանագրերի» արձակմանը: Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այս փաստաթղթերը, և, հետևաբար, Փաշինյանը հայտնվել է նուրբ իրավիճակում:

Եվ այսօր ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ, երբ Փաշինյանի կողմից վարչապետի աթոռը պահպանելուն կողմ են նրանք, որոնց շատ դժվար է Հայաստանի բարեկամ անվանել. նրանց շարքում Թուրքիայի իշխանություններն են:

Անկարան կարծում է, որ մեկ այլ անձի իշխանության գալուց հետո, որին աջակցում են հայ զինվորականները, երկիրը կարող է վերանայել Ադրբեջանի հետ պայմանագրերը, ներառյալ համաձայնագրերը, որոնք իրականում հանգեցրին Ակնայի (Աղդամ) շրջանում թուրքական ռազմական ներկայության հավանականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս