«Ըստ շրջանարվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ շրջանարվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը և, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.–ին: Իսկ դա նույն է, եթե Նախագահը ստորագրի այն, այսինքն՝ միջնորդությունը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ:
Չեմ կարծում, որ Նախագահը նման վարքագիծ կդսևորի, ինչը հավասարազոր է դառնալլ երկիրը դեպի կործանում տանող դահիճի սցենարի համահեղինակ:
Ինչևէ, առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս