«Անկեղծ չենք». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկեղծ չենք…
Ասել եմ և կրկնում եմ։ Որևէ ազգ, ժողովուրդ չէր հանդուրժի այնպիսի նվաստացում, խայտառակություն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2020թ․ նոյեմբերի 9-ին։ Երկիրը նպատակաուղղված պատերազմի տանող, պատերազմը գիտակցված, թե ապաշնորհության պատճառով, հազարավոր զոհեր տալով, տանուլ տված ողորմելին շարունակում է մնալ իշխանության։
Ցանկացած այլ երկրում, այսպիսի նվաստացումից հետո, ոչ միայն բոլոր քաղաքական ուժերը, անկախ ներկա կամ նախկին լինելուց , դուրս կգային փողոց և կպահանջեին ապիկար իշխանության հեռացումը, այլև ողջ ժողովուրդը։
Ավելին, եթե որևէ քաղաքական ուժ, նորից եմ կրկնում՝ անկախ ներկա կամ նախկին լինելուց չհայտնվեր փողոցում, հրաժարական պահանջողների մեջ, ապա բոլորը կմատնանշեին այդ ուժին, որպես , այո՛ դավաճանների։ Բայց մենք զարմանալի ժողովուրդ ենք։Իրենց քաղաքական, հասարակական գործիչներ համարողներից շատերը ապիկարի հրաժարական պահանջողներին հայհոյում են, մանրադիտակով հետևում նրանց խոսքերին, գործողություններին և․․․փաստորեն արդարացնում և հազարավոր զոհերի թիվ մեկ պատասխանատու ապիկարին և Արցախի կորուստը և սպասվելիք Սյունիքի կորուստը։
Այո, ապիկարի հրաժարական պահանջող ուժերից շատերն իմ աչքի լույսը չեն, նաև նրանց շատ հայտարարություններ և գործողություններ սրտովս չեն նույնպես։ Եվ իհարկե կարելի է նրանց քննադատել։
Բայց, նորից եմ կրկնում, արդեն համոզված եմ, որ իբր ներկա վարչապետի «հրաժարականին» համաձայն, բայց իբր ընդդիմությանը չընդունող գործիչները, ընդամենը կեղծ «արդարացնում» են իրենց և բացահայտ կամ քողարկված պաշտպանում են հայրենիքը հանձնած ապիկարին, բացարձակապես չեն ցավում Արցախի և Հայաստանի պետականության կորստի համար»։