Բաժիններ՝

«Ինչո՞ւ եք իրավիճակը հասցրել այն աստիճանի, որ Արոնյանը հեռանում է». ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողներին

Այսօր խորհրդարանում լրագրողները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են իրավիճակը հասցրել այն աստիճանի, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հեռանում է երկրից։

ԿԳՄՍ նախարարը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք ինչո՞ւ եք իրավիճակը հասցրել այն աստիճանի, որ Արոնյանը հեռանում է»։

Դիտարկմանը, որ լրագրողներն ի՞նչ մեղք ունեն, Վահրամ Դումանյանը զարմացած պատասխանեց. «Բա ե՞ս»։

Այնուհետև, կրթությամբ մաթեմատիկոս նախարարը նախ րագրողներին հորդորեց  հստակ ձևակերպել հարցերը, ապա ասաց. «Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է։ Ես չեմ համարում, որ այդ ամենն այս իշխանությունների մեղքով է՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։ Ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, նրա շախմատային նվաճումները բարձր եմ գնահատում, մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել, ուրախ կլինեմ, եթե վերանայի իր որոշումը։ Մեկ բան կարող եմ փաստել, որ ըստ իմ ունեցած տվյալների՝ պաշտոնական որևէ պարտավորություն չկա Արոնյանի նկատմամբ, որը նախարարությունը չի կատարել։ Ոլորտի բոլոր պարտավորվածությունները կատարված են, նույնիսկ գերակատարված»։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն հայտարարություն էր տարածել՝  մասնավորապես գրելով, որ Հայաստանից հեռանում է, քանի որ ներկայիս կառավարությունը խոստացել, սակայն չի կատարել իր խոստումները՝ կապված ոլորտի հետ։

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս