Բաժիններ՝

Մխիթար Հայրապետյանը «ներում» է Լևոն Արոնյանին՝ հաշվի առնելով նրա վաստակը շախմատում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ծանոթ է գրոսմայստեր Լևոն Արոնյանի հայտարարությանը՝ երկրից հեռանալու վերաբերյալ, ինչն իր համար ցավալի է։

«Ասեմ նաև, որ այնտեղ որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որոնք, ենթադրելի է, որ հասցեագրված են եղել նաև ինձ։ Բայց հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լևոն Արոնյանը շախմատի գործում, չմոռանանք նաև, որ նրա ջանքերի շնորհիվ Հայաստանը մի քանի անգամ օլիմպիական ոսկի է ձեռք բերել։ Այս ամենը հաշվի առնելով, նաև սուտ տեղեկատվություն տրամադրելով հանրությանը, դրա իրավունքը, ինչպես նաև շատ ու շատ այլ իրավունքներ Լևոն Արոնյանն ունի։ Նրա ավանդն ու վաստակը հաշվի առնելով, պետք է ասեմ, որ որևէ պարագայում նույն ձևաչափով ինքս չեմ պատրաստվում արձագանքել, հուսամ, որևէ այլ պաշտոնյա ևս այդ քայլին չի գնա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է  գրոսմայստերի հայտարարության մեջ նշված տեղեկությունների ճշմարիտ լինելուն, ապա իմքայլական պատգամավորը  չբացառեց, որ առաջիկայում կանցկացնեն մամուլի ասուլիս, կպատասխանեն լրագրողների բոլոր հարցերին։

«Մեկ-երկու խոսքով անդրադառնամ այն հայտարարությանը, թե 2018 թվականին շախմատն անտեսվել է, ապա պետք է ասեմ, որ առաջիկայում բացվելու է շախմատի վարպետության բարձրագույն դպրոց։ Իրապես կարող ենք ասել, որ սա բացառիկ քայլ է  լինելու՝ կրկին Հայաստանին վերադարձնելու շախմատի այն փառքը, որ տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք և որ, ցավոք, վերջին 7-8 տարիներին չունենք»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ Լևոն Արոնյանը նաև նշել է, որ շախմատի ու շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է, ինչի հետ նա համաձայն է, քանի որ 2019 թվականից շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին՝ պարգևավճարների ու լրավճարների իմաստով։

«Անգամ Լևոնի հարսանիքի քավորը, որը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, այսօրինակ հարցեր չեն լուծել։ 2019 թվականին Լևոն Արոնյանը և մեր մյուս հռչակավոր գրոսմայստերները հայտնվել են այդ ցանկում, որի համար մեր հռչակավոր մարզիչներիս մշտապես ստացել ենք գնահատանքի խոսքեր։ Լևոն Արոնյանն իրավունք ունի չարդարացված և հանիրավի քննադատություններ անել իմ հասցեին»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն իր  հայտարարության մեջ մասնավորապես գրել էր, որ Հայաստանից հեռանում է, քանի որ ներկայիս կառավարությունը խոստացել, սակայն չի կատարել իր խոստումները՝ կապված ոլորտի հետ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս