Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին
Ռիգայում Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ Եկաբպիլսում խորհրդային հուշարձանի նկատմամբ «վանդալիզմի հերթական ակտից հետո»: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ «բարբարոսական ակտը» կատարվել է փետրվարի 24-ին: Դեսպանությունն արձագանքել եւ նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին: Ինչպես ճշտել է Եկաբպիլսի վետերանների աջակցության ընկերության ներկայացուցիչ Լիդիա Ամոսովան, խորհրդային զինվորականների հուշարձանի պատվանդանից անհետացել է հրանոթը:
«Ռիգայում մեր դեսպանությունն անհապաղ կերպով արձագանքել է այդ բարբարոսական ակտին, բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳ նախարարությանը, Լիտվայի իշխանություններից պահանջել է՝ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել այդ հանցագործությունը հետաքննելու, մեղավորներին ներգրավելու, ինչպես նաեւ դրա հետեւանքները վերացնելու համար՝ ռուս-լատվիական միջկառավարական համաձայնագրին համապատասխան»,-հայտարարել է Մարիա Զախարովան, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: