Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը հետաձգվել է. օրակարգում Ադրբեջանի գործողությունները դատապարտող նախագիծն էր

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հրավիրել էր հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտարարությունն ավելի վաղ տեղադրված էր ԱԺ պաշտոնական կայքում:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Նախագիծը հեղինակել են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը:
Սակայն, անհայտ պատճառներով, նիստը հետաձգվել է և տեղափոխվել է մարտի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728