ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն սպասում են, որ իշխանական պատգամավորները կգան, և ԱԺ խորհրդի նիստը կկայանա
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու և երկրում ստեղծված իրավիճակին լուծումներ տալու տարբերակները քննարկելու: Սակայն խորհրդի նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
Երկու խմբակցություններն այս պահին սպասում են, որ գուցե հնարավոր է՝ իշխանական պատգամավորները՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գան, և խորհրդի նիստն անցկացվի, սակայն մինչև օրվա երկրորդ կեսը խորհրդի կազմում ընդգրկված իշխանական որևէ պատգամավոր դեռ ԱԺ չէր եկել: