Բաց թողնելով Հայաստանը՝ Շառլ Միշելն այցելելու է միայն Վրաստան, Ուկրաինա և Մոլդավա 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  փետրվարի 28-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում այցելելու է ԱլԳ  անդամ մի քանի երկրներ: Խոսքը մասնավորապես  Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդավայի մասին է: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում:  Ավելի վաղ Միշելն ասել էր, որ այդ երկրներ իր այցի ընթացքում քննարկվելու է՝ ինչպես երկկողմ օրակարգն այդ երկրների հետ, ԱլԳ ծրագիրը, կորոնավիրուսի դեմ պայքարում քայլերի համակարգումը, այնպես էլ՝ այդ երկրների տարածքային ամբողջականության հարցը:

Ուշագրավն այն է, որ չի նախատեսվում  այց Հայաստան այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ևս ԱլԳ անդամ երկիր է, որը ևս համաձայնագիր է ստորագրել Եվրոպական միության հետ:

168.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն գրավոր հարց ուղղեց՝ արդյո՞ք նախատեսվում է Շառլ Միշելի այց Հայաստան և Ադրբեջան ևս, եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ օրակարգով: Մեզ պատվիրակությունից պատասխանեցին, որ  այց Հայաստան չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ միայն վերջերս ավարտվեց 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որը ենթադրում է, որ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728