Այսօր՝ ժամը 13։00, Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13։00, Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»,– ասվում է հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728