ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանը «տրեվոգ» է տվել. Արարատ Միրզոյանը դժգոհ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։

Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։

Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում»:

Տեսանյութեր

Լրահոս