Բաժիններ՝

Հայաստանում ինտերնետը խափանվել է քաղաքական իրարանցման և ենթադրյալ հեղաշրջման փորձի ֆոնին․ Netblocks

NetBlocks ինտերնետ-ծառայության ցանցային տվյալները հաստատում են Հայաստանում ինտերնետ կապի խափանման վերաբերյալ տեղեկատվությունը 2021թ. փետրվարի 25-ի ցերեկը՝ ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում ցնցումների և ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին:

Աղբյուրը նշում է, որ անոմալիաները մասնակի ազդեցություն ունեն և հաստատում են օգտատերերի հաղորդումները ինտերնետին միանալու խնդիրների վերաբերյալ, ինչն ազդել է բազմաթիվ ցանցերի վրա: Խափանումները կարող են սահմանափակել երկրում տիրող իրադարձությունների լուսաբանումը:

Ցուցիչները ցույց են տալիս, որ ժամը 14:00-ից ինտերնետ կապի հասանելիության անկումը կազմել է 82%: Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որի ընթացքում վերջինս բանակին մեղադրեց պետական հեղաշրջման փորձի մեջ, կապը կարճ ժամանակով վերականգնվեց: Այժմ ընթանում են միջադեպը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ:

Քաղաքական ճգնաժամի պատճառով ինտերնետ կապի խափանումները տարածաշրջանում աճում են. Ադրբեջանը տևական ժամանակ է՝ կիրառում է սոցիալական ցանցերի նպատակային սահմանափակումներ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում մահացու բախումների ֆոնին, միջոցներ, որոնք Ադրբեջանի իշխանությունները անթաքույց կիրառում են ինտերնետի ազդեցությունը սահմանափակելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս