«Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին». Գորիսի քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։

Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»։

Տեսանյութեր

Լրահոս