 
                        Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն թեստ
 
                                    Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 110 միլիոն թեստ, փերվարի 25-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել է 162 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով փետրվարի 25-ի դրությամբ բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 579,9 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        