Բաժիններ՝

Վանաձորի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել. տեղում հայտնաբերվել է 59-ամյա կնոջ այրված դի, երկու հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին: Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել 36-ամյա Կարեն Աղաջանյանն ու 34-ամյա Կարինե Աղաջանյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս