Թուրք ծովակալը գնահատել է Ռուսաստանի արձագանքը Սև ծովում ԱՄՆ-ի վարժանքներին
ԱՄՆ-ը Թուրքիային հրահրում է քայլերի, որոնք ուղղված են ՌԴ-ի դեմ, եւ թուրքական իշխանությունների տրամաբանությունը հասկանալը, որոնք ենթարկվում են դրան, անհնար է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենիզը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը Սեւ ծովում ամերիկա-թուրքական զորավարժություններին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համատեղ վարժանքները, որոնք փետրվարին անցկացվել են Սեւ ծովի ջրատարածքում ռուսաստանյան ափի մերձակայքում, ունեն հակառուսական ուղղվածություն եւ սպառնում են խաղաղությանն ու կայունությանը: «Թուրքիան այսօր գտնվում է պաշարման մեջ, նրան շրջապատում է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արաբական երկրները, որոնք գործում են նրա հետ համատեղ: Բայց այն, որ արեւելքում գտնվում են Ռուսաստանը եւ Իրանը, զսպման գործոն են Թուրքիայի հակառակորդների համար: Եթե նրանք չլինեին, իմպերիալիստական ուժերը ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, վաղուց երկիրը բաժան-բաժան կանեին»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը գտնվում է նույնպիսի վիճակում: «ՆԱՏՕ-ն տարեցտարի ՌԴ-ի վրա մեծացնում է ճնշումը Բալթյան երկրների, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Վրաստանի միջոցով:
ԱՄՆ-ը բարեիբաց հայտարարում է, որ ինքն էլ ավելի ինտենսիվորեն կօգտագործի այդ երկրներին: Թուրքիային հարկադրում են նույնպիսի դեր խաղալ Սեւ ծովում՝ խրախուսելով ձեռնարկել ձայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»,-նշել է Գյուրդենիզը: «Թուրքիային եւ Ռուսաստանին ավելի քան հարյուր տարի հաջողվում է ամրապնդել համագործակցությունը, պահպանել հավասարակշռությունը եւ փոխադարձ հարգանքը: Վերջին տասնամյակներին Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը եւ ԱՄՆ-ի սադրանքներին, կատարելությամբ անցկացնում է այդ գիծը: Թուրքիայի ինչին է պետք նման աշխարհաքաղաքական փոթորկի ժամանակ Սեւ ծովում համատեղ վարժանքներ անցկացնել ամերիկյան նավերի հետ, պաշտպանել նրա ռազմավարական ռմբակոծիչները, անհնար է հասկանալ»,-հավելել է պաշտոնաթող ծովակալը: