Դահուկորդ Կատյա Գալստյանն աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում բրոնզե մեդալ է նվաճել
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/1044363.jpg)
Հայաստանի դահուկավազքի հավաքակնաի անդամ Կատյա Գալստյանը դարձել է մեդալակիր:
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Կատյա Գալստյանը (Աշոցք) 43 մասնակցի հետ մրցապայքարում գրավել է 3-րդ տեղը: Գալստյանն այժմ իրավունք վաստակեց մասնակցելու գավաթի խաղարկության մյուս մրցատարածություններին:
Նախորդ ամիս Աշոցքում կայացած Հայաստանի առաջնությունում Գալստյանը դարձել էր երկրի բացարձակ չեմպիոն` հաղթելով բոլոր մրցատարածություններում: