«Մենք երեք աստղային խաղացողներ կստորագրենք»․ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Թոնի Ֆրեյշան հայտարարել է ակումբի համար նոր ներդրողի, ինչպես նաև թիմի որակը բարելավելու ցանկության մասին:
«Մենք երկար ժամանակ աշխատել ենք և գործարքի մեջ ենք մտել մի ներդրողի հետ, որը ակումբին 250 միլիոն եվրո կներդնի՝ 49 տոկոսի դիմաց: Իսկ 2021/22 մրցաշրջանում մենք երեք աստղային խաղացողներ կստորագրենք՝ երկուսը՝ հարձակման գծում, և մեկը՝ պաշտպանությունում»,- ասել է Ֆրեյշան:
Նա նաև գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր գնումները:
«Մենք ունենք մի կանոն. Մենք երբեք չենք խոսի այն խաղացողների մասին, ովքեր պաշտոնապես չեն ստորագրվել: Բայց այդ փոխանցումները միանգամայն հնարավոր են: Սա այն է, ինչ պետք է անի «Բարսան»,- շեշտել է Ֆրեյշան:
Ժոան Լապորտան, Թոնի Ֆրեյքը և Վիկտոր Ֆոնտը հավակնում են «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին: Հաղթողը կորոշվի մարտի 7-ի ընտրությունների արդյունքներով:
Սիրարփի Աղաբաբյան