«Մենք ունենք բնավորություն»․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատարների մասին:
«Թիմն ունի առաջատարներ, կան ավագներ՝ Պիկե, Ռոբերտո, Բուսկետս, Մեսսի: Մենք ունենք բավարար բնավորություն:
Նրանք պետք է առաջնորդեն խաղացողներին և օգնեն երիտասարդ ֆուտբոլիստներին հասկանալ, թե ինչի ենք մենք ձգտում»,- ասել է Կումանը:
Ռոնալդ Կումանը պաշտպանել է նաև պաշտպան Կլեման Լանգլեին:
«Ես այս առավոտ խոսեցի Կլեմանի հետ: Նա շատ լավ պրոֆեսիոնալ և լուրջ ֆուտբոլիստ է, ով ամեն ինչ ընդունում է սրտին մոտ: Ինչպես նախկինում ասացի, չի կարելի մեկ խաղացողի մեղադրել միավորներ կորցնելու մեջ: Իհարկե, խաղադաշտում կարող ես ավելի լավ խաղալ, նա սխալներ թույլ տվեց, բայց դա արեցին նաև այլ ֆուտբոլիստներ:
Հնարավոր էր նաև ավելի լավ խաղալ հարձակման գծում: Եթե մենք երկրորդ գոլը խփեինք «Կադիսի» դարպասը, այս սխալը որոշիչ չէր լինի: Բոլոր խաղացողները պետք է ավելացնեն»,- ասել է Կումանը:
Սիրարփի Աղաբաբյան