Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցում Զլատանի հասցեին վիրավորանքների համար

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Եվրոպա լիգայում թիմերի խաղի ընթացքում «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուների կողմից «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին վիրավորելու դեպքի կապակցությամբ (2:2):

Միությունը կարգապահական գործ է հարուցել և իր ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել հարցը և պարզել՝ արդյո՞ք վիրավորանքի հետ կապված դրվագ կա:

Ֆուտբոլիստը ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին: Twitter-ում հայտնվել է մի տեսանյութ, որում Սերբիայի հավաքականի երկրպագուները վիրավորում են տրիբունաներում նստած Զլատանին: Նա դրան չի արձագանքել:

Իբրահիմովիչը, մասնավորապես, անվանվել է «բալիջա»՝ վիրավորական բառ բոսնիացի մահմեդականների համար: Զլատանը ծնվել է Շվեդիայում՝ բոսնիացի մահմեդականների և խորվաթական ընտանիքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս