«Թուրքի ադյուտանտը բոլոր զգայարաններով է արդեն զգում մոտ ապագայում իր «ուղևորությունը» ռուսական հայտնի հասցեով և ոչ միայն». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի ինքնորոշման հարցը ալիևի պատվերով օրակարգից ջնջած, 10 շրջանները ադրբեջանին հանձնած, ռազմագերիներին անորոշ վիճակով թշնամու մոտ թողած, Սյունիքը իր քիրվային նվիրաբերող, Հայաստանի անվտանգությունը չափազանց խոցելի դարձրած, բանակը կազմաքանդելուն լծված, ամբողջ ազգի վշտի վրա սպեկուլյացիա անող հայատյաց և նույնքան թուրքասեր կապիտուլյանտը դեռ խոսում է Արցախից, «Իսկանդերից» ու երևակայական մեկնաբանություններ է անում… Եվ այս ամենը վկայում է այն, որ թուրքի ադյուտանտը բոլոր զգայարաններով է արդեն զգում մոտ ապագայում իր «ուղևորությունը» ռուսական հայտնի հասցեով և ոչ միայն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728