Բաժիններ՝

Բայդենը լռության րոպեի արարողություն կանցկացնի համավարակի գրեթե 500.000 հազար զոհերի հիշատակին

Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ փետրվարի 22-ի երեկոյան լռության րոպեի արարողություն կացկացնի կորոնավիրուսից գրեթե 500 հազար մահացածների հիշատակին: Այդ մասին է վկայում փտրվարի 21-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրաֆիկը:

Բայդենը եւ Հարիսը մոմեր կվառեն հիշատակելու համար այն քաղաքացիներին, որոնց կյանքը խլեց համավարակը: Պետության ղեկավարը հանդես կգա ճառով: Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28 միլիոն դեպք, մահացել Է ավելի քան 498,8 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728