Բաժիններ՝

«Արցախն, ինչպես Փրկիչը, խաչվեց մեր մեղքերի համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Արցախյան շարժումը դարձավ Քրիստոսի տարիքին՝ 33։

Սակայն սիմվոլիզմը ոչ միայն թվերի, այլև բովանդակության մեջ է։

Երկար տարիների նիրհից հետո հայ ժողովուրդը փրկության հույս ստացավ Արցախով։

Արցախն, ինչպես մեր Փրկիչը, ամոքում էր ցավերը և բուժում ազգի խոցերը։

Ինչպես Արցախին, այնպես էլ Քրիստոսին, ոմանք ատում էին ու փորձում ոչնչացնել։

Արցախն, ինչպես Փրկիչը, խաչվեց մեր մեղքերի համար։

Վստահ եմ, որ Արցախը նույնպես հարություն է առնելու ու Քրիստոսի պես դառնա հայ ազգի փրկության ճանապարհը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս