«Հիմա կաշկանդվածություն չունեմ, զսպաշապիկ չկա. ազատվել եմ կապանքներից». Գևորգ Պետրոսյան

Ես միշտ եմ անկախ եղել, միշտ ասել եմ ավելին, քան շատերը: Ազատության հրապարակում լրագրողների հետ  զրույցում ասաց արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ  լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

«Բայց հիմա այս կարգավիճակում ես ավելի անկախ եմ, ավելի անկաշկանդ եմ և անելու եմ ավելին: Շատ շուտով դուք կհամոզվեք դրանում: Ես եկել եմ այստեղ՝ որպես ժողովրդի մի մասնիկ, ձեր նման մի մարդ՝ աջակցելու շարժմանը, լինելու ժողովրդի կողքին: Նախորդ պարագայում կարող է և իմ այս գործողությունը՝ այստեղ ներկա գտնվելու, կարծիք արտահայտելու, դիտվեր՝ որպես ավելորդ քայլ, շեղում կուսակցության գծից: Իսկ հիմա ես նման կաշկանդվածություն չունեմ, ինչ ուզեմ, այդպես էլ անելու եմ, իհարկե, միայն օրենքի շրջանակներում: Պետք է անեմ այն, ինչ թելադրում են օրենքները և Սահմանադրությունը: Այսինքն, ոչ մի բանի առաջ չկանգնել՝ իրականացնելու այն քայլերը, որոնք օրենքով պարտավոր է իրականացնել պատգամավորը: Կային բաներ, որոնք ես չէի կարողանում անել, որովհետև կար զսպաշապիկ: Իհարկե, ոչ մեկը չի եղել, որ ինձ ասի՝ էսինչ բանը չանես,  այ տղա, տենց բան չէր կարող  լինել»,- նշեց Պետրոսյանը՝ շեշտելով, որ կուսակցական պատկանելության դեպքում ստիպված ես որոշ զսպաշապիկ կրել:

«Որոշ դեպքերում պասիվություն դրսևորել այնտեղ, որտեղ պիտի ակտիվ լինես»,- ընդգծեց նա՝ ասելով, որ հիմա ազատվել է կապանքներից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս