«Խզբզանք կոչվածն այնքան է ատում Արցախը, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ աղավաղում է պատմությունը». Արմեն Աշոտյան

«Հայրենիքի փրկության շարժմումը» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել, որին ներկա է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հանրահավաքային պայքարն ընդամենն այն ձևն է, որով հասարակության գիտակից, հայրենասեր, 5000 զոհերի և 10.000 քկմ-ի մասին չմոռացած հատվածն արտահայտում է իր դժգոհությունը: Գաղտնիք չէ, որ նախորդ հանրահավաքից առ այսօր ստահակ իշխանությունը  սխալ է կարդացել մեսիջը, իրենց թվում էր, թե կարելի է մաշեցնել ցավը, հյուծել արժանապատվությունը, մանրադրամի վերածել ազգային թասիբը: Այսպիսի բան չկա, և այսօրվա հանրահավաքն այդ շառաչուն ապտակն է բոլոր այն խզբզանքներին, որոնց թվում էր, թե իրենք կարող են մարսել այն, ինչ արեցին հայ ժողովրդի և նրա կողմից ստեղծված երկու պետությունների հետ»,- ելույթում ասաց Արմեն Աշոտյանը՝ շարունակելով.

«Խզբզանք կոչվածն այնքան է  ատում իր ժողովրդին և Արցախը, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի տեղ, վստահ եմ՝ դիտավորյալ, աղավաղում և ծաղրում է Արցախյան շարժումը: Երբ որ կարդացի՝ տպավորություն ստացա, որ Թալեաթ փաշան Ապրիլի 24-ի օրով ցավակական ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա Հայաստանում առնվազն քաղաքական ապագա չունի, նաև արդարադատության առջև պետք է կանգնի: Հայաստանը ունի նոր, ազգային իշխանության կարիք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս