Ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար, որը 10 րոպե առաջ գրառում է կատարում. Ռուբեն Մելիքյան
ԱԱԾ-ն «մասկի-շոուով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ – հոպ! – 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։ Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև գրառման լուսապատճեն։
ԱԱԾ-ն «մասկի-շոույով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է…
Posted by Ruben Melikyan on 2021 թ. փետրվարի 19, ուրբաթ