Բաժիններ՝

Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին, Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվել տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Քյօշը», «Զուլալը» և «Օշինը»:

Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին: Նա նաև զարգացման ու հասարակական մի շարք այլ նախագծերի հեղինակ է:

Լուսանկարը՝ Banks.am–ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս