ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։