Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»: Այս մասին հաղորդում է Irna գործակալությունը:
«Այդ միություններին անդամակցելը շատ կարևոր է»,-ասել է Ռոհանին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում Իրանին շատ է աջակցել: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով Թեհրանը կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս: