«Ես ուժ չունեմ խոսելու. նա հիանալի դերասան էր, հիանալի մարդ». Բարբարա Բրիլսկայան՝ Մյագկովի մասին
Դերասան Անդրեյ Մյագկովը հիանալի մարդ եւ դերասան էր, ՌԻԱ Նովոստիին պատմել է նկարահանման հրապարակում նրա գործընկերուհին՝ լեհ հայտնի դերասանուհի Բարբարա Բրիլսկայան։
«Ես ուժ չունեմ խոսելու: Լաց եմ լինում: Նա հիանալի դերասան էր, հիանալի մարդ»,-ասել է նա:
«Ես նրան շատ էի սիրում»,-հավելել է դերասանուհին: Մյագկովը եւ Բրիլսկայան միասին նկարահանվել են «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմում, ինչպես նաեւ այդ կինոնկարի շարունակության մեջ:
Անդրեյ Մյագկովը մեծացել է Լենինգրադում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի ընտանիքում: